Ժամանակին Նիկոլ Փաշինյանին աջակցելու, ներկայիս իշխանության վարած քաղաքականության, ներկայումս իր ծավալած գործունեության վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքական գործիչ, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ։
-Պարոն Սադոյան, կար ժամանակ, երբ աջակցում էիք Նիկոլ Փաշինյանին, օրինակ՝ «Այո»-ի հարցում, օրինակ՝ հօգուտ Սահմանադրական փոփոխությունների։ Հիմա է՞լ եք փորձում աջակցել նրան։
-Ճիշտ եք ասում, ես սկզբում աջակցել եմ նրան։ Օգնություն ցույց չեմ տվել, որովհետև աջակցության հնարավորություն չեմ ունեցել, բայց ցավալին այն է, որ մենք փորձեցինք նոր իշխանություններին, այսպես ասած, ազգային-քաղաքական գործունեության մեջ ներգրավել և հուշել, թե ի՞նչ կարելի է անել, և քանի որ վերջին տաս-տասնհինգ տարին է, որ թե՛ մեր կուսակցությունը, թե՛ ես ամե ինչ անում ենք, որպեսզի ստեղծվի ազգ-սփյուռք կապը։ Այսինքն՝ 10 միլիոն ժողովուրդը լինի մեկ ամբողջություն՝ Հայատան մայրաքաղաքով։ Ուրեմն այս գաղափարը մենք փորձեցինք առաջ տանել հանրային խորհրդի աջակցությամբ, ավելին՝ նույնիսկ հասանք որոշակի հաջողությունների, այն ժամանակ զեկուցեցինք անգամ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն իշխանությունները մոռացության մատնեցին մեր ծրագիրը։ Ներկայիս իշխանություններին համազգային միասնականության ծրագրի առաջարկ արեցինք, այդ թեմայով մոտ տասներու նամակներ ուղարկեցի տարբեր գործիչների։ Համազգային համահայկական ծրագրերի ու պրոյեկտների (Armnational) կայքում ամեն բան դրված է։ Քանի որ, ցավոք սրտի, իմ նամակներին որևէ պատասխան չեղավ, ես շատ արագ հսկացա, որ այս իշխանությունները չեն ուզում մտածել ապագայի ուղղությամբ, բայց եկան իշխանություն վերցրին։ Նույնը եղավ կորոնավիրուսի ժամանակ։ Եթե ամբողջ աշխարհի պետությունների հետ համեմատական վերլուծություն անենք, մենք ամենավերջին պետություններից էինք, որ պայքարում էինք կորոնավիրուսի դեմ, մեզանից հետո Սուդանը կամ դրա նման պետություններն էին։ Երբ անցյալ տարվա ապրիլ-մայիսին լոքդաուն էր, որոշեցին գնալ աելի փափուկ սահմանափակումների և ավելի տանուլ տվեցին, քանի որ ութ հազարից ավել զոհեր տվեցինք կորոնավիրուսի պատճառով։ Ես առաջարկներ արել եմ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ մահերի քանակը նվազեցնելու համար, սակայն այս մարդիկ նույնիսկ դրա մասին չէին մտածում, միայն թե այդ պահին փող աշխատեին։ Երբ ես տեսա, թե ինչքան ինքնամփոփ են և ինչպիսի սխալ քաղաքականություն են վարում, մենք սկսեցինք կատեգորիկ քննադատել այս իշխանություններին։ Քանի ժամանակն անցավ, մենք այնքան համոզվեցինք նրանց ազգադավ ու ապաշնորհ քաղաքականության հարցու։ Պատերազմի ժամանակ «հաղթում ենք» ապուշ լոզունգով մեզ խաբեցին, և ես հիմա կարծում եմ, որ Նիկոլը և նիկոլականները լրիվ սխալ քաղաքականություն են վարում։ Հաշվի եմ առնում նաև արտագաղթը։ Մի խոսքով, հայ ժողովրդի գոյությունը վտանգված է։ Առաջիկայում մենք մեր կուսակցությունով հանդես ենք գալու առաջարկով՝ ուղղված տարբեր կուսակցություններին։ Նիկոլը ընտրվել է ընդամենը ՀՀ-ի մի մասի կողմից, այսինքն՝ նա ամբողջ հայ ժողովրդի վարչապետը չէ։ Եվ այդ տեսակետից երբ վտանգված է հայ ժողովուրդը, բնական է, որ պետք է հրավիրել աշխարհում համազգահին կառույցների մի համընդհանուր հավաք։
-Տարածաշրջանում բավականին բուռն գործընթացներ են ծավալվում: Սա հետևանք է արտաքին և ներքին քաղաքականություն չիմանալո՞ւ, թե՞ պարզապես պատերազմից հետո աշխարհաքաղաքական իրավիճակն է մեզ պարտադրում հանդես գալ այդ դիրքից ։
-Արտաքին քաղաքականության տեսակետից ապաշնորհ, անտաղանդ մոտեցումները, և առաջին հերթին պատերազմը նույն պատճառով խայտառակ ձևով տանուլ տալուց հետո հետագայում դրանք իր հետևանքներն են ունենալու։ Եթե հետո մի քիչ ավելի խելոք քաղաքականություն տարվեր, բնական է, որ քիչ թե շատ կկոմպենսացվեր։ Իսկ քանի որ շարունակվում է նույն ապաշնորհ քաղաքականությունը ոնց պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո, ապա սա բերելու էր այսպիսի խայտառակ վիճակի։
-Ինչպես ասում են, մեր կրած պարտությունից հետո հետևություններ չեն արվել։ Այս պարագայում մեր առջև ծառացած խնդիրների լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
-Նախ ապուշություն է, որ ընտրություններին մասնակցում են միայն հայաստանաբնակաները, երբ հայ ժողովրդի մեծ մասը ՀՀ-ում չի ապրում։ Բնական է, որ պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը։ Պետք է ինչքան հնարավոր է շուտ ձևավորել սփյուռքի յոթերորդ համաժողով, որի ընթացքում պետք է պարտադրել այս իշխանություններին, որ ԸՕ-ում փոփոխություններ լինեն։ Եվ դրանից հետո նոր միայն ընտրություններ նշանակվեն, ու ձևավորվի ամբողջ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություններ։
-Այժ ինչպիսի՞ քաղաքական գործունեություն է ծավալում երբեմնի ամենալավ քաղաքական գործիչներից մեկը, պարոն Սադոյան։
-Ճիշտն ասած, ֆինանսական վիճակի պատճառով կուսակցության մեջ շատ բարդություններ եղան՝ և՛ նյութական և՛ գործնական տեսակետից։ Ես մեր կուսակցության տարբեր անդամներին փորձեցի հանրային տարբեր կառույցներում այնպես անել, որ ներգրավվեն հանրային խորհրդի տարբեր քաղաքական աշխատանքներում։ Մասնակի հաջողություններ ուեցանք քաղաքական առումով։ Ինչպես նկատել եք, հուլիսյան վերջին ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը և անձամբ ես, պաշտոնապես մտանք «Ազատ Հայրենիք» դաշինքի մեջ։ Բայց քանի որ ընտրությունը դիտմամբ նախօրոք պայմանավորվածությամբ գնում էր այն ուղղությամբ, որ «յա Նիկոլ ա, յա Ռոբ ա», իսկ մնացածները լուսանցքից դուրս մնացին, առավել ևս նրանք, ովքեր ֆինանսական լուրջ հնարավորություններ չունեին՝ հեռուստատեսություն, մեդիա և այլն։ Քանի որ դրանից հետո հետագայում պայքարի դրոշը իրենց ձեռքը վերցրին «ռոբականները», մենք կարծում ենք, որ այն չարիքը, որը եղավ հայ ժողովրդի գլխին, միայն նիկոլով չէր պայմանավորված։ Այս ամենը նաև նախորդների աղքատիկ ժառանգության պատճառով եղավ, դրա համար էլ մենք ընդհանուր հոսանքով չգնացինք։ Հույս ունենք, երբ կարողանանք ձևավորել Սփյուռքի յոթերորդ համաժողով, կլինի Նիկոլի վերջը։
Այս ընտրություններին յա՛ Նիկոլն էր, յա՛ Ռոբը, դրա համար մենք լուսանցքից դուրս մնացինք.
Քնարիկ Պետրոսյան