Փաշինյանը պայմանավորված պատերազմի է գնում․ Նաիրա Զոհրաբյան
copy image url

Փաշինյանը պայմանավորված պատերազմի է գնում․ Նաիրա Զոհրաբյան

Ներքին Արտաքին Խոսք 2 օր առաջ - 18:15 18-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Եթե Նիկոլ Փաշինյանը վերջնականապես իրեն տվել է մեդիտացիայի և ուսումնասիրում է ինչ-որ նորահայտ մեդիտացիոն տեսություններ, ըստ որոնց՝ միտքը, որն ուզում ես իրականություն դառնա, օրվա մեջ Մանտրայի նման պիտի կրկնես, այդ տեսության հիման վրա ինքը գուցե նման վստահություն ունի, իսկ ես ցիտում եմ Ալիևին, ով մի քանի օր առաջ՝ ի պատասխան հարցին, թե նոր պատերազմ հնարավո՞ր է՝ պատասխանեց՝ քանի դեռ Հայաստանը չի կատարել բոլոր պահանջները, նոր պատերազմի հավանականություն միշտ կա»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վստահություն էր հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու՝ կոչ անելով մոռանալ այդ մասին։ «Լինելու է խաղաղություն։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- նշել էր նա։

Նաիրա Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի սաստկացող ռազմական հռետորաբանության վրա։ Նա նշում է՝ նախօրեին ինքը նայում էր ադրբեջանական AZTV-ի գլխավոր քաղաքական կիրակնօրյա թողարկումը, որտեղ խոսվում էր այն մասին, որ միջազգային հանրությանը պետք է հասցնել այն միտքը, թե, իբր Հայաստանի խաղաղության ձգտումը «ֆեյք, կեղծ» ձգտում է, քանի որ հայկական կոդի մեջ «չկա խաղաղություն», դրա փոխարեն «կա ցեղասպանություն, ադրբեջանաատյացություն, վանդալիզմ, ահաբեկչություն»։

«Եթե դրան գումարում ենք սահմանային մշտական միջադեպերը, որոնք Հայաստանի իշխանությունները հավակուրության կամ ադրբեջանամետության խեղման արդյունքում չեն տեսնում, ակնհայտ է դառնում, որ պատերազմի հավանականությունը դամոկլյան սրի նման կախված է Հայաստանի վրա։ Ավելին՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղություն է լինելու, ես Նիկոլին ուզում եմ ասել՝ բա էդ տեքստը մի հատ էլ տայիր Արարատ Միրզոյանին, ով երեկ՝ ԱԺ-ում, անկեղծորեն խոստովանել է, որ տպավորություն է, որ Ադրբեջանը հակված չէ խաղաղության ու խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։

Նայելով հատկապես վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների, տարբեր կալիբրի պատգամավորների հիստերոիդ պահվածքը, այսօր էլ Խաչատուր Սուքիասյանի պահվածքը տեսանք՝ տպավորություն եմ ստանում, որ այդ ամենը վախի կաղկանձներ են, որովհետև միայն սեփական մաշկի, կյանքի համար վախեցած ռեժիմը, խունտան կարող է իրեն այդքան անդեկվատ պահել։ Ի դեպ, իրենց անադեկվատ բահում են բոլոր նրանք, ովքեր ուղղակիորեն մասնակից են, մասնաբաժին ունեն՝ փայատեր են, Նիկոլ Փաշինյանի բերած ազգործան աղետի ու հետաագա անեիքների համար»,- ասաց նա։

Զոհրաբյանը չի բացառում, որ գործ ունենք հերթական պայմանավորված պատերազմի հետ՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը փայլում տիրապետում է բազմաթիվ մանիպուլյատիվ հնարքների։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ սահմանային կրակոցները պարզապես լայնածավալ էսկալացիայի նախավարժանքն են։

«Չի բացառվում, որ սա լինի հերթական պայմանավորված պատերազմը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կանգնի ու ասի, եթե չտայինք, ձեր որդիները շատ ավելի մեծ թվով կզոհվեին։ Այդ լոլոները տեսել ենք, այդ ամեն ինչի միջով մենք անցել ենք, բոլորս՝ նկատի ունեմ անտինիկոլ ճակատի գործիչներիս, մեղավոր ենք, որ ըստ էության հանդուրժում ենք, իսկ հավաքական պայքար, ցավոք սրտի ես դեռ չեմ տեսնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից