Մամուլ 1 տարի առաջ - 08:28 22-04-2025

Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում: Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել` չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը` չգիտեմ»: Իսկ «ախրանան» եկել, ի՞նչ է արել։ «Ես չգիտեմ»: Դուք չե՞ք այդ կառույցի ղեկավարը։ «Եկել նայել են, հետաքրքրվել-բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել` գալու հետ կապված, ասել են՝ կտեղեկացնենք»: Իսկ ինչո՞ւ եք Աննա Հակոբյանին հրավիրել, որպես երիտասարդ «գիտնակա՞ն»։ «Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, «Իմ քայլ»-ին ենք հրավիրել»: Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։ «Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն»: Նկատի ունեմ՝ համագործակցո՞ւմ եք, թե՞․․․ «Նախկինում էլ ենք արել, բայց ի՞նչ կա դրա մեջ, Գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք»: Այսինքն՝ տարբերություն չկա՞ Գրողների միության եւ իշխանական «Իմ քայլի» միջեւ։ «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին