Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:00 18-04-2025

Օրվա կառավարիչները մեղսակից են ցեղասպանությանը. ինչո՞ւ պետք է 110-ամյակը նշեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2025 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Չնայած այս իրողությունը, Հայաստանում պետական մակարդակով ոչ մի միջոցառում չի կազմակերպվել, ինչը հանրության շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել։

Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց՝ այս իրողությունն ունի ստորին և բարձրագույն դրսևորումներ.

«Սկսենք ստորին դրսևորումներից, այստեղ ստոր բառն է. Ցեղասպանության թանգարանում հանցագործություններ իրականացրած անձինք մինչ օրս անպատիժ են։ Մինչ օրս անպատիժ են նույնիսկ հարուցված քրեական գործերի առումով, որովհետև այդ գործերը չեն մտնում դատաքննության փուլ, հետևաբար՝ խրախուսվում են, և այսօր Ցեղասպանության թանգարանում աշխատում են հանցագործություն կատարած անձինք։ Ես անուններ եմ տվել. հոգաբարձուների խորհրդի նախագահ անդամներ, որոնց կապակցությամբ ես քննչական մարմիններին տվել եմ ցուցմունքներ, հաղորդումներ ու անհերքելի ապացույցներ։ 2021 թվականին հարուցված գործ կա և 2023 թվականին՝ Հարություն Մարությանի կողմից իմ տան հասցեում գաղտնի տեսագրություններ կամ մշտադիտարկում իրականացնելու կապակցությամբ։ Սրանք վայելում են անպատժելիությունը»։

Հայկ Դեմոյանը շեշտում է՝ հանցագործների հետ կապված չի ուսումնասիրվում նախկինում հնարավոր հանցագործություններ իրականցնելու կապակցությամբ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների մեղսակցությունը։ Նա հիշեցնում է՝ նշել է Արարատ Միրզոյանի և Վլադիմիր Վարդանյանի անունները, սակայն ոչ մի նախաձեռնություն չի իրականացվել այս ուղղությամբ, ինչը հանրային բարձրագույն շահն է պահանջվում։

Անդրադառնալով արդեն բարձրագույն դրսևորումներին՝ Դեմոյանը նշեց՝ սա այն հաստատագրումն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեղսակից են մերօրյա ցեղասպանության իրականացման, ինչպես նաև այն հիմնավորելու, արդարացնելու և դրա անպատժելիությունը հաստատագրելու համար։ Ըստ նրա՝ Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը հենց դրա դրսևորումն էր.

«Ուրեմն այս տականքը եղել է ասպիրանտ՝ Հայոց ցեղսպանության թանգարան ինստիտուտում։ Այստեղ ստորին և վերին օղակը կապվում են իրար. Եթե այնտեղ կա կասկած, որ Արարատ Միրզոյանը գողություն է կատարել, ապա այստեղ ինքն ապացուցում է իր գողի էությունը, որը փորձում է հիմնավորել արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը, հայրենիքի կորուստը՝ ոճրագործ պետության շահերի ու խոսույթի սահմաններում։ Սա աներևակայելի բան է։ Ի դեմս Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և մնացած պաշտոնյաների՝ մենք գործ ունենք բազմաթիվ դրվագներով քրեորեն պատժելի և ծանր հանցագործություններ ենթադրող արարքների հետ, այդ թվում այդ գործողություններն արդարացնելու ու դրանց մեղսակցելու դրվագներով»։

Հայկ Դեմոյանը հավելում է՝ գործող կառավարիչները ցեղասպանության մեջ մեղսակից են, տարբեր հանցագործություններ են կատարել, ուստի զարմանալի չէ, որ պետական միջոցառումներ չեն կազմակերպել։ Ըստ նրա՝ իշխանավորները պետական հովանավորությամբ կազմակերպված միջոցառումներից հանում են ցեղասպանության մասին զեկույցները, ինչը ստահակներին հարիր արարք է։ «Գողը, ցեղասպանության թանգարանից գողություն կատարողը կարող է միայն այդպիսի բան անել։ Առաջին հերթին պատասխանատուն սրանք չեն, պատասխանատուն սրանց պաշտոն ու որոշում կայացնելու իրավունք տվողն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար