Ներքին 4 ամիս առաջ - 22:45 04-06-2026

Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Լիլուն ով տևական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, հանդես է եկել չափազանց կտրուկ, անկեղծ ու սենսացիոն հայտարարությամբ: Սոցիալական հարթակներում միշտ ակտիվ երգչուհին այս անգամ անդրադարձել է համացանցում տիրող բուռն մթնոլորտին և քաղաքական զարգացումներին՝ բացահայտ խոսելով իր վախերի ու սահմանափակումների մասին:

Լիլուն դիմել է իր բազմահազար հետևորդներին՝ բացատրելով, թե ինչու է վերջին շրջանում խուսափում որոշակի թեմաներից:

Երգչուհին անկեղծացել է, որ ունի հստակ ձևավորված քաղաքական դիրքորոշում, սակայն նախընտրում է լռություն պահպանել՝ համացանցի ագրեսիայից զերծ մնալու համար. «Թեև ես ունեմ իմ քաղաքական հայացքները, բայց չեմ բարձրաձայնում այդ մասին, որովհետև սոցիալական տիրույթում «սեկտայական խմբեր են հարձակվում», իսկ ես չեմ ցանկանում նման հարձակումների ենթարկվել»,- նշել է երգչուհին:

Չնայած իր անձնական դիրքորոշումը չբացահայտելուն՝ Լիլուն անտարբեր չի գտնվել երկրի ապագայի հանդեպ: Նա քաղաքացիական ակտիվության կոչ է արել և հորդորել է հայրենակիցներին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից. «Անպայման մասնակցեք Ազգային ժողովի հերթական ընտրություններին», - ընդգծել է նա՝ շեշտելով յուրաքանչյուր ձայնի կարևորությունը:

Լիլուի այս կտրուկ ու անկեղծ հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում: Հետևորդների մի մասը համաձայնել է երգչուհու հետ՝ նշելով, որ համացանցում այլախոհությունը հաճախ արժանանում է կազմակերպված հարձակումների, իսկ մյուս մասը փորձում է կռահել, թե հատկապես ո՞ր քաղաքական ուժին են ուղղված Լիլուի ակնարկները:



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան