Ներքին 4 ամիս առաջ - 11:40 05-06-2026

Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար

Երեկվա բանավեճի քաղաքական հարցերի ու այդ մեկ անձի ստեղծած աղմուկի մեջ աննկատ մնաց այս չափազանց կարևոր տեղեկությունը` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրն անվճար կդարձնի, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Սոցիալապես խոցելի այս շերտի համար աջակցության այս նախաձեռնությունը կիրականացվի «Աղքատության հաղթահարման» պետական հիմնադրամի շրջանակներում։

Հիշեցնեմ, նույն հիմնադրամի միջոցներով ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ամսական 150 000-ական դրամ աջակցություն։ Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել։

Այսօր Հայաստանում 660 հազար մարդ աղքատ է, որից մոտ 200 հազարը երեխաներ են։ Շուրջ 30 հազար մարդ գնտվում է ծայրահեղ աղքատության շեմին։ Այս ծրագրերով Հայաստանում կարճ ժամանակահատվածվում վերացվելու է ծայրահեղ աղքատությունը, իսկ երկրում աղքատության հաղթահարումը, ինչպես նշել է Սամվել Կարապետյանը, լինելու է իր պատվի հարցը։ Ուժեղ Հայաստանում չի՜ լինելու հացի խնդիր ունեցող մարդ։ Ուժեղ Հայաստան լինելու՜ է»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք