Արտաքին 4 տարի առաջ - 22:49 26-11-2021

Զելենսկին խոսել է Էրդողանի՝ Ռուսաստանին հանձնված ուկրաինացի բանտարկյալների ցուցակի մասին

Ուկրաինան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջոցով Ռուսաստանի Դաշնությանը փոխանցել է Դոնբասում գերեվարված Ուկրաինայի քաղաքացիների ցուցակը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինական պետության ղեկավարի խոսքով՝ բանտարկյալների ցուցակում կա 450 անուն։ Այս բոլոր մարդիկ, իբր, պահվում են ինչպես Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես նշել է Զելենսկին, Մոսկվայից Կիևին դեռ պատասխան չի եղել։ Զելենսկին նաև ասել է, որ դեռ չի ընդունի օրենք Դոնբասում անցումային շրջանի մասին, քանի որ դա կարող է միայն ապակայունացնել իրավիճակը այս տարածաշրջանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին