Մամուլ 4 տարի առաջ - 08:48 23-11-2021

Իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

15 հոգանոց պատվիրակության կազմում ներառված է նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի անունը, սակայն տեղեկացանք, որ Մարգարյանը չի մեկնել, նրա շրջապատից պատճառաբանեցին՝ «առողջական խնդիրներով պայմանավորված»։ Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքին անտեսել են։

Նոյեմբերի 24-ին էլ Փարիզից Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Նրանց կմիանա ՔՊ-ական մի քանի պատգամավոր Հայաստանից՝ 24-26-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ այլ կարգադրությամբ էլ նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է փոխնախագահ Հակոբ Արշակյանի վրա»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան