Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:06 07-11-2025

Իշխանական պատգամավորները խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Պատահակա՞ն է, որ Կիրանցի Սուրբ Երրորդություն, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցիները միաժամանակ նորոգում են:

Իսկ Կիրանցի անտառներում հառնող, պետական պահպանության տակ գտնվող հնամենի Կիրանց, Առաքելոց, Սամսոնի, Դեղձնուտ հնամենի վանքերը քանդվում են, նորոգող չկա; Կիրանցի ու Ոսկեպարի ճանապարհամերձ եկեղեցիները նորոգում են, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս իշխանավորները գնան․, դրանց ֆոնին նկարվեն ու ասեն՝ ժողովուրդ ջան, սուտ է, հող չենք հանձնել, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքներով, կադաստրի վկայականներով պատկանող 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով 2024թվականին Ադրբեջանին չենք հանձնել։

Իշխանական պատգամավորները հպարտ-հպարտ նկարվում են խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատի մոտ ու այդ պատը ներկայացնում որպես մեծ ձեռքբերում։

Կիրանցում 2024-ին հնձվել է 38 հեկտար աշնանացան ցորեն, գյուղի հողերը Ադրբեջանին հանձելուց հետտ , 2025-ին հնձվել է 6 հեկտար ցորեն ու գարի։ Այս տարի Կիրանցում, բացի տնամերձ հողամասերը, գարնանացան չի արվել, նոյեմբերն է, դեռ ոչ մի մետր աշնանացան չի ցանվել։

Կիրանցի արոտավայրերը Ադրբեջանին հանձնելուց հետո գյուղում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը 40 տոկոսով նվազել է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է