Միտք 4 տարի առաջ - 22:44 22-11-2021

Ի՞նչ սպասել Փաշինյանի վաղվա ասուլիսից

Այսօր առավոտից ընդդիմադիր տարբեր գործիչներ և «Ազատագրում» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ և քայլերթ էին իրականացնում մայրաքաղաքի փողոցներում, որն ավարտեցին Հանրապետության հրապարակում հանրահավաքով։ Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի առաջիկայում, հավանական է՝ դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը ստորագրվելիք նոր փաստաթղթի բովանդակությունը։ Փաստաթուղթ, որը կամ կա, կամ էլ դեռևս գոյություն չունի։ Բայց ընդդիմադիրներն ու երկրի ճակատագրով մտահոգ գործիչները պահանջում են, որ այս իշխանությունները գոնե այս անգամ ազնիվ գտնվեն հանրության հետ և բաց խոսեն, թե ինչ են պատրաստվում ստորագրել։ Եթե պատրաստվում են, իհարկե։

Ու թեև մինչ այս պահը դեռ որևէ պաշտոնական հաստատում չի եղել, որ ինչ-որ փաստաթուղթ է նախատեսվում ստորագրել, բայց հասկանալի է, որ այդ փաստաթուղթը, եթե ոչ դեկտեմբերին Բրյուսելում, ապա մեկ այլ օր մեկ այլ վայրում անպայման ստորագրվելու է։ Պարզապես Փաշինյանը փորձում է ժամանակ ձգել, խաղալ միջազգային հանրության և հատկապես Ալիևի հետ՝ հույսով, որ կկարողանա նրանց էլ ֆռռացնել այնպես, ինչպես ֆռռացնում է երկրի ներսում հասարակությանն ու ընդդիմությանը։ Կառավարությունից, բնականաբար, նույնիսկ իրենց ուղղված նամակից հետո որևէ արձագանք չեղավ այդ հավանական փաստաթղթի կամ դրա բովանդակության բացահայտման պահանջի մասով։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին հայտարարեց, որ վաղը ինքը ասուլիս կտա և կպատասխանի ՀԿ-ների և լրատվամիջոցների հարցերին։ Բայց իր սիրած ձևաչափով՝ «լայվով»։

Ի դեպ, շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմից առաջ և պատերազմի օրերին կարող է նույնիսկ օրը մի քանի անգամ «լայվ» մտներ ու խոսեր «իր սիրելի ժողովրդի» հետ, մեկ տարուց ավելի է՝ մոռացել է այդ ժողովրդին էլ, նրան սիրելու և նրա առաջ խոնարհվելու մասին էլ։ Եվ տևական դադարից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է եթեր դուրս գալ և «շփվել» ժողովրդի հետ՝ մամուլի հարցերին պատասխանելու միջոցով։ Հարցերն էլ պահանջել է ուղարկել կառավարության մեյլին։ Իրականում Նիկոլ Փաշինյանին այլևս հարց ուղղելու իմաստը կորել է։ Նրանից պետք է ընդամենը, եթե ինքնակամ հրաժարական տալու համարձակություն և կամք չունի, գոնե այլևս չհանձնի մեր երկիրը կամ այն ամենը, ինչ մնացել է մեր հայրենիքից։ Իսկ հարցեր տալով՝ լեգիտիմացնում են նրա քայլերը, որոնց դեմ պայքարում են այսօր։ Ուստի, վաղվա «ասուլիսին», եթե կարելի է դա այդպես անվանել, նրան հարց ուղղելով՝ մենք հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի նա արդարացնի իր հերթական «դավաճանությունը»՝ ստորագրվելիք հերթական փաստաթղթի տեսքով։ Իսկ նա, իրավամբ արդարացնելու է իր թե՛ կատարած, թե՛ ապագայում կատարելիք քայլերը նախկիններին մեղադրելու կամ ապագայում «խաղաղություն» երաշխավորելու գնով, որին չեք հավատալու։ Հետևաբար, ի՞նչ տարբերություն, թե ինչ կպատասխանի նա այս կամ այն հարցին, եթե, միևնույն է, նրա ասածն ու արածը մեզ չի բավարարելու։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Ձեզ գուցե հետաքրքրի