Ներքին 4 տարի առաջ - 13:25 19-11-2021

Սահմանազատման նախապատրաստման գործընթացի գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը գործ ունի չափազանց լարված գործընթացի հետ եւ կարեւոր է յուրաքանչյուր պոտենցիալ քննարկում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սահմանների սահմանազատման նախապատրաստական գործընթացը։

Նրա խոսքով՝ գրեթե բոլոր բանակցություններն անցնում են գաղտնիության ռեժիմում։

«Ըստ էության, բանակցությունները չեն լինի հանրային, դրանք գրեթե միշտ գաղտնի են»,- ասաց Հովհաննիսյանը։

Իր հերթին, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, ԱԺ պատշպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ դա վերաբերում է նաեւ սահմանին ուժերի դասավորությանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին