Արտաքին 3 տարի առաջ - 20:00 27-12-2022

Բայրամովը հայտնել է, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը պետք է 8 գյուղ վերադարձնի Ադրբեջանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը սահմանազատման գործընթացում Ադբրեջանին պետք է 8 գյուղ «վերադարձնի»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում ադրբեջանական 8 գյուղ պետք է վերադարձվի։ Այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այդ գյուղերի վերադարձը պետք է իրականացվի»,- ասել է նա։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։ Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ երկու երկրների միջև սահմանները չեն հստակեցվել, քանի որ այդ տարիների ընթացքում «Ադրբեջանի տարածքները Հայաստանի օկուպացիայի տակ էին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը վերականգնել է «իր տարածքային ամբողջականությունը և վերահսկողությունը սահմանների նկատմամբ»։

Նա հավելել է, որ բոլոր իրավական փաստաթղթերը պետք է փորձաքննության ենթարկվեն, որից հետո շարունակվի սահմանազատման գործընթացը։ Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանին կոչ է արել չսահմանազատված հատվածներում «խուսափել սադրանքների իրականացումից»։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը