Մամուլ 4 տարի առաջ - 09:40 11-11-2021

Ինչո՞ւ էր առողջապահության նախարարությունը թաքցնում խոտանված պատվաստանյութերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի քան մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե մինչեւ մեր հարցումն ուղարկելու օրը Հայաստանում քանի դեղաչափ պատվաստանյութ է խոտանվել։ Սեպտեմբերի 28-ին նախարարությունը պատասխանել էր մեր հարցմանն ու նշել, որ մինչեւ այդ պահը որեւէ քանակի դեղաչափ չի խոտանվել։

Հարցն ավելի վաղ խորհրդարանում նախարար Անահիտ Ավանեսյանին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ ուղղել։ Նախարարը չէր պատասխանել դրան՝ առաջարկելով հարցադրումները գրավոր ուղղել։

Մեր հարցումից մոտ մեկուկես ամիս անց մեկ այլ լրատվամիջոցի նույնաբովանդակ հարցմանը նախարարությունը պատասխանել է․ «2021 թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով խոտանվել է»։

Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ ստացվում է՝ միայն մեկուկես ամսում 27 680 դեղաչափ պատվաստանյութ է խոտնավել, ինչը, համաձայնեք, այդքան էլ արժանահավատ չէ: Ինչպե՞ս կարող էր պատվաստանյութ ձեռք բերելու պահից սկսած՝ մինչեւ սեպտեմբերի 28-ը որեւէ դեղաչափի պատվաստանյութ չխոտանվել, ու միայն մեկուկես ամսում 28 հազարի հասնող դեղաչափ խոտանվել։

Նախարարության՝ մեզ ուղարկած պատասխանը հեռու է տրամաբանությունից նաեւ այն պատճառով, որ մի շարք դեպքերում դեղաչափի մեկ սրվակից ընդամենը մեկ հոգու են պատվաստում, ու դրա մեջ մնացած ծավալի պատվաստանյութը պարզապես անպիտան է դառնում, քանի որ սրվակը բացելուց անմիջապես հետո պատվաստանյուը կա՛մ ամբողջապես պետք է սպառել, կա՛մ ուղղակի խոտանել չօգտագործված մասը, որովհետեւ այն ո՛չ սենյակային, ո՛չ սառնարանային պայմաններում պահել չի թույլատրվում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար