Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:16 09-11-2021

Վալերի Օսիպյանը շարունակում է թակել «Հայաստան» դաշինքի դուռը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. 2018թվականի «թավշյա տեռորից» հետո Նիկոլ Փաշինյանի սրտի ոստիկանապետ դարձած Վալերի Օսիպյանը շարունակում է թակել «Հայաստան» դաշինքի դուռը: Երեկ նա կրկին հայտնվել էր Ազատության հրապարակում ոչ միայն բժշկական, այլեւ ընդդիմադիր դիմակ հագած:

Վաղեմի հպարտ նիկոլականը հարցնողներին մտահոգ դեմքի արտահայտությամբ ասում էր, թե եկել է սատարելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»: