Ներքին 4 տարի առաջ - 19:18 08-11-2021

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ այսօր ազդարարել է նոյեմբերի 8-14-ը Հայաստանում «Դիմակայում ենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի մասին:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դեռևս 2017 թվականին ստորագրված հուշագրով նախարարությունը միացել է նախաձեռնությանը: Նրա խոսքերով՝ ինչպես սովորողներին, այնպես էլ բոլոր չափահաս քաղաքացիներին անհրաժեշտ է փոխանցել մեդիագրագիտության հետ կապված այնպիսի հմտություններ, որոնք նրանց թվային ռեսուրսներից արդյունավետ օգտվելու և խոցելի չլինելու հնարավորություն կտան: Նա արձանագրել է, որ այս ոլորտում ոչ բավարար հմտությունները բազմաթիվ խնդիրների պատճառ են դառնում:

«ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ հանրակրթության ոլորտում մենք պետք է բարելավենք մեդիագրագիտության մակարդակը. դրա կարևորությունն ընդգծված է թե՛ հանրակրթության, թե՛ նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներում: Սա վկայում է մեդիագրագիտությանը տրվող նշանակության և դերի, ինչպես նաև առկա գործիքներն ու ռեսուրսները զարգացնելու մեր պատրաստակամության մասին՝ այս առումով հասնելով որակական նոր մակարդակի»,- ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի խոսքերով՝ ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների թվային գրագիտության մակարդակի բարձրացումը լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ նախատեսում են կատարել լայնածավալ ուսումնասիրություններ՝ պարզելու, թե որքան ժամանակ են երեխաներն անցկացնում ինտերնետում, ինչ աղբյուրներից են օգտվում, ինչ գործիքներ են կիրառում և այլն:

Ասուլիսի ընթացքում ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է Մեդիագրագիտության շաբաթվա նպատակն ու ծրագիրը, Հայաստանի կրթական համակարգում մեդիագրագիտության ինտեգրման ընթացքը, հանրության տարբեր շերտերի, մասնավորապես՝ երեխաների համար մեդիա և ինֆորմացիոն գրագիտության կարևորությունը։ Հայաստանյան շաբաթն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Լ. Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Մեդիագրագիտության շաբաթը գլոբալ շարժում է, որն ամեն տարի աշնանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ, անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին