Ներքին 4 տարի առաջ - 23:35 07-12-2021

Կանցկացվի «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարք

Դեկտեմբերի 13-19-ը կանցկացվի «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարք: Յոթնօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ: Տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղկացած է լինելու առցանց և անցանց միջոցառումներից, հայրենադարձների դեռևս չպատմված լուսանկարչական և տեսապատմություններից:

Արևմտահայերեն ուղիղ միացումը դեկտեմբերի 13-ին կանդրադառնա Միջին Արևելքի հայ համայնքների իրավիճակին՝ Լիբանանից, Սիրիայից և Քուվեյթից հայրենադարձների հետ քննարկման ձևաչափով:

Դեկտեմբերի 14-ին իսպաներեն ուղիղ միացմամբ արգենտինահայ և ուրուգվահայ հայրենադարձները կխոսեն Հայաստանում մասնագիտական աճի հնարավորությունների մասին:

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայից և Բելգիայից հայրենադարձները ֆրանսերենով կպատմեն Հայաստանի կենսակերպի և ապրելաոճի մասին:

Դեկտեմբերի 16-ին ռուսաստանահայ հայրենադարձները ռուսերենով կպատմեն անհատական և ընտանեկան հայրենադարձության խնդիրների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին։

Դեկտեմբերի 17-ին հայրենադարձ երիտասարդները ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում կմասնակցեն կապերի հաստատման և ծանոթությունների ընդլայնման միջոցառման:

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից Հայաստան ժամանած և այստեղից հեռավար աշխատանք իրականացնող մասնագետներն անգլերեն կներկայացնեն Հայաստանից աշխարհի համար հեռավար աշխատանքի հնարավորություններն ու առավելությունները:

Դեկտեմբերի 19-ին շաբաթը կեզրափակվի հայրենադարձ ընտանիքների երեխաների մասնակցությամբ ամանորյա միջոցառմամբ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին