Ներքին 4 տարի առաջ - 20:21 06-11-2021

2018-ին այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անթույլատրելի էին համարում բուհի կուսակցականացումը․ Ռուբեն Մելքոնյան

Մինչև 2018 թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 2018-ին նրա անձի դեմ պայքարող այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անթույլատրելի էին համարում բուհի կուսակցականացումը և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«2021 թ. ԵՊՀ քաղաքականացված և կուսակցականացված հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրում ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:

2018-ին բուհերի կուսակցականացման դեմ պայքարողներ, գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցողներ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով բողոքի ակցիաներ անողներ, դուք պետք է խոստովանեք, որ.

1. 2018-ին այլ հայացքներ և պատկերացումներ ունեիք, որոնք հիմա գլխիվայր փոխվել են,
2. 2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը,
3. հիմա դուք այրվում եք բուռն ցանկությամբ պայքարելու այս վիճակի դեմ, սակայն ձեր ներկայիս կարգավիճակը և պաշտոնները, ցավոք, դա թույլ չեն տալիս:

Հ.Գ. Ինձ այս ամենի մեջ այլ հարց է հետաքրքրում. Ջորջ Օրուելը ժամանակին ականատե՞ս է եղել համանման վիճակի և գրել իր հանճարեղ ստեղծագործությունը` «Անասնաֆերման», թե՞ կանխատեսել է 21-րդ դարի սկզբի Հայաստանի վիճակը և ստեղծել համաշխարհային գրականության այդ զարդը...»,- գրել է Ռուբեն Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի