Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:05 25-11-2024

Փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ժամանակին Փաշինյան Նիկոլն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ։

Սակայն իրականունյությունն ամբողջովին հակառակը ցույց տվեց։

Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է։
Ահազանգ ստացա․ Երեկոյան ոստիկանները կանգնեցրել են Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչներից մեկի մեքենան և փոխանցել, որ նրան պետք է վարչական տուգանքի ենթարկեն։ Պատճառը՝ իբր ոչ սպանդանոցային ծագում ունեցող մսի իրացումն էր։

Քաղաքացու խոսքերով, անասուններին հարկադիր մորթի էր ենթարկել, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ։

Այսօր կրկին այցելել եմ Աշոցքի թղթի վրա գոյություն ունեցող սպանդանոցը։
Եվս մեկ անգամ արձանագրեցի, որ սպանդանոցը չի գործում։

Այս պարագայում, երբ Շիրակի մարզում չկան գործող սպանդանոցներ և քաղաքացիներին դարձնել տուգանքի մատերիալ ոչ սպանդանոցային մորթ իրականացնելու համար՝ առնվազն անբարոյականություն է ։
Նիկոլական իշխանության արատավոր շրջանը շարունակվում է»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց