Արտաքին 4 տարի առաջ - 16:41 04-11-2021

Պետերբուրգում կինը մահացած նորածնի դին թաքցրել է պահարանում

Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը անցկացնում է ստուգում վաղածին երեխայի մահվան փաստով: Ինչպես գրում է «Ֆոնտանկա»-ն, երեխայի դին գտնվել է Պեսոչնի գյուղի բնակարաններից մեկում։

Առկա տեղեկություններով՝ արտակարգ դեպքի մասին հայտնի է դարձել Կուրորտնի շրջանի հիվանդանոցի բժիշկներից ազդանշան ստանալուց հետո։ Իրավապահներին նրանք հայտնել են, որ հիվանդանոց է ընդունվել 40-ամյա կին վիժումից հետո։ Տիկինը բժիշկներին հայտնել է, որ իր երեխան ծնվել է հղիության 33-րդ շաբաթում և անմիջապես մահացել է, իսկ ինքը, իբր, վախեցել է բժիշկների կանչել, ուստի որոշել է թաքցնել մարմինը։ Կինը հայտարարել է, որ դիակը փաթաթել է տոպրակների մեջ ու դրել պահարանում։

Ոստիկանները ժամանել են կնոջ բնակության վայր և իսկապես բնակարանում հայտնաբերել նորածին աղջկա դի։ Այնտեղ էր գտնվում նաև կնոջ 21-ամյա որդին, որը տառապում է ծանր հիվանդությամբ։ Հայտնի է, որ ընտանիքը եկել է Կուզբասից, կինը պատրաստվում էր ծանր հիվանդ որդուն բուժել Սանկտ Պետերբուրգում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին