Մամուլ 4 տարի առաջ - 09:22 02-11-2021

Ինչու ՔՊ-ականները Կամո Քոչունցին չեն ընդունում. Ժողովուրդ

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խոր արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան և մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել, և նրան, ըստ էության, միայնակ են թողել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ են հասել, թե ինչու է Կամո Քոչունցը նման վերաբերմունքի արժանացել: Բանն այն է, որ Կամո Քոչունցը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի տեղակալը և նաև այդ պատճառով է արժանացել իշխանությունների կողմից ոչ հաճո վերաբերմունքի: Բացի այդ, Զինված ուժերում և Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նրան համարում են նախկին իշխանությունների մաս և Մովսես Հակոբյանի ու Արշակ Կարապետյանի կադրը:

Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Արշակ Կարապետյանին իշխանական պատգամավորներն այնքան էլ չեն ընդունում, քանի որ Կարապետյանի կողմից նշանակված անձինք պատգամավորների, հատկապես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չեն: Եվ դա է պատճառը, որ երբ Կարապետյանի կողմից նշանակված անձինք գալիս են խորհրդարան, իշխանական պատգամավորների կողմից նման վերաբերմունքին են արժանի լինում»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է