Արտաքին 4 տարի առաջ - 14:56 26-10-2021

Ալիևն ու Էրդողանը Ղարաբաղում օդանավակայան են բացել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի օրը մասնակցել են Ղարաբաղի Ֆիզուլի քաղաքում (Վարանդա), որը տարածաշրջանում զինված հակամարտության հետևանքով անցել է Բաքվի վերահսկողության տակ, միջազգային օդանավակայանը շահագործման հանձնելու արարողությանը։

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում առավոտյան, Ալիևը հանդիպել է իր գործընկերոջը, և նրանք միասին կտրել են նոր օդանավակայանի բացումը խորհրդանշող ժապավենը։ Ալիևը Էրդողանին տեղեկացրել է նաև աշխատանքների ընթացքի մասին, որում ներգրավված են եղել նաև թուրք շինարարները։

Օդանավակայանի հիմքը դրվել է այս տարվա հունվարին, և այն սկսել է չվերթներ ընդունել պլանային բացումից ութ ամիս առաջ. առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից