Ներքին 5 տարի առաջ - 13:29 20-10-2021

ՔՊ-ն ցանկանում է հաղթանակ կորզել

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մի շարք համայնքներում գրանցած ֆիասկոյի հետ «Քաղաքացիական պայմանագիրը» հաշտվել չի ուզում։ Գյումրու մեր աղբյուրներն հաղորդում են, որ ՔՊ-ն պատրաստվում է համյնքային իշխանությունը խլել «Բալասանյան» դաշինքից։

Հիշեցնենք, որ Գյումրու ընտրությունների արդյունքում «Հայրաքաղաք» դաշինքը ստացել է 1172 ձայն, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ 388, «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը՝ 1343, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 7786, «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793, ՀԿԿ-ն՝ 260, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 904, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637, «Թասիբով դաշինքը»-ը՝ 586, «Ապրելու երկիր»-ը՝ 1486 ձայն:

Մեզ ասացին, որ ՔՊ-ն ճնշումներ է գործադրում «Բալսանյան» դաշինքի վրա, և արդեն գրեթե համաձայնության են եկել, որ քաղաքապետ ընտրվի ՔՊ-ի առաջին համարով հանդես եկող, շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, իսկ քաղաքապետի տեղակալներ կնշանակվեն «Բալսանյան» դաշինքից։

ՔՊ-ն չի համակերպվում նաև Սյունիքի Տաթև համայնքում գրանցած արդյունքների հետ։ Վերջիններիս մի քանի ձայն է պահասել 50+1 տոկոս քվե ունենալու և քաղաքապետ ընտրելու համար, և կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ վերահաշվարկի համար։ Երեկվանից Տաթև համայնքի մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ է ընթանում, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում «քերել» այդ մի քանի ձայնը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին