Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:54 12-01-2023

Ես սա համարում են անձանց խոշտանգում, որի նպատակն է ցուցմունքներ կորզել այլ անձանց վերաբերյալ՝ տառապանքներ պատճառելու միջոցով․ Արսեն Բաբայան

Հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի` Արտաշատում գտնվող տանը։ Այնուհետև, 72 ժամով ձերբակալվել էին ՀՅԴ կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը:

Արտավազդ Մարգարյանի փաստաբան Արսեն Բաբայանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սա այն դեպքն է, երբ «ձերբակալություն» և «իրավաչափ» բառերը այս դեպքում միմյանց հակասում են։

«Ձերբակալության ժամանակ ամբողջությամբ ապօրինություններ են կիրառվել, որպես ձերբակալման հիմք է ընտրվել մի կարգավորում, որը չէր կարող այս դեպքում կիրառվել։ Առնվազն հիմքը, որ ընտրվել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն է։

Այսինքն՝ օրենսդիրն այս կարգավորումը նախատեսել է, այն դեպքերի համար, երբ, պատկերավոր ասած, ոստիկանության կամ իրավաբանների ներկայացուցիչի ներկայությամբ տեղի է ունենում առերևույթ հանցագործություն, կամ տվյալ անձը հենց նոր կատարել է հանցագործություն ու դիմել փախուստի, իսկ ոստիկանները, պատկերավոր ասած, վազում, բռնում են։

Այս դեպքում, ձերբակալումը ոչ մի դեպքում չի կարող կիրառվել 5 ամիս առաջ տեղի ունեցած առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կամ 5 ամիս առաջ ստացված տվյալների համաձայն»։

Փաստաբանն ընդգծեց, որ այս նորմը նրա համար է, որ հենց այդ պահին կատարվող հանցագործություն կամ հանցագործի փախուստը կանխվի։

«Իմ կարծիքով, ընտրվել է ոչ թե 24 ժամյա, այլև 72 ժամյա ռեժիմը, որովհետև եթե ընտրեին մեկ այլ հիմք, որը հնարավոր է մի քիչ նման լիներ, դա կոնկրետ կալանքի տանելու հիմք կլիներ։ Այսինքն՝ ձերբակալում են, որպեսզի ներկայացնեն դատարան՝ կալանավորման համար, իսկ եթե ընտրվեր 24 ժամյա ռեժիմը, ապա 12 ժամվա մեջ էլ պետք է ներկայացնեին միջնորդություն, եթե 12 ժամում միջնորդություն չի ներկայացվում, ապա անձն ազատ է արձակվում։

Այս առումով գործողությունը, որ իրականացվում է Քննչական կոմիտեով, ապօրինություն է։ Ես սա համարում եմ անձանց խոշտանգում, որի նպատակն է ցուցմունքներ կորզել, օրինակ՝ այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ կորզել՝ տառապանքներ պատճառելու միջոցով»։

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ դեռևս կալանքի միջնորդության վերաբերյալ որևէ լուր չունի, միաժամանակ, բողոքարկել է ձերբակալման իրավաչափությունը։

Հարցին, թե ինչու են հիմա կուսակցության անդամների նկատմամբ նման գործողություններ իրականացվում ՝ նա պատասխանեց, որ այդ հարցն իրավաբանության հետ կապ չունի և ավելի շատ քաղաքական հարց է։ «Դաշնակցությունը այդ հարցի պատասխանը տվել է, ինձ միայն մնում է համաձայնել այդ պարզաբանման հետ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո