Արտաքին 4 տարի առաջ - 11:24 20-10-2021

Բելառուսը փակել է իր գլխավոր հյուպատոսությունը Նյու Յորքում

Բելառուսի գլխավոր հյուպատոսությունը Նյու Յորքում փակվել է՝ համաձայն երկրի Նախարարների խորհրդի որոշման, որը ստորագրել է վարչապետ Ռոման Գոլովչենկոն: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ազգային իրավական կայքում, հոկտեմբերի 20-ին:

«Նյու Յորքում (ԱՄՆ) Բելառուսի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը փակել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը»,- ասվում է փաստաթղթում:

Գլխավոր հյուպատոսությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 21-ին կդադարեցնի աշխատանքը ամերիկյան կողմի պահանջով: Բելառուսի քաղաքացիները, որոնք բնակվում են գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանի տարածքում, ներառյալ Կանադան, դիվանագիտական ​​հաստատության փակվելուց հետո կկարողանան դիմել ԱՄՆ-ում հանրապետության դեսպանատուն: Բելառուսի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Նյու Յորքում գլխավոր հյուպատոսությունը փակելու Վաշինգտոնի պահանջի կապակցությամբ:

Ավելի վաղ, օգոստոսին, Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման ֆոնին, երկրի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին առաջարկել էր Մինսկում իր դեսպանատան աշխատակիցների թիվը մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել մինչև 5 հոգու: Բացի այդ, բելառուսական կողմը հետ է վերցրել Ջուլի Ֆիշերին Բելառուսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ իր համաձայնությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը