Ներքին 5 տարի առաջ - 18:06 19-10-2021

Դալար գյուղում տան հրկիզման գործով կա երկու մեղադրյալ և մեկ ձերբակալված

2021թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչը համապատասխան զեկուցագրով ներկայացրել է, որ հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Դալար գյուղի 20-ամյա բնակչի կողմից 30-ամյա համագյուղացուն սպանելու դեպքից հետո, հիշյալ 20-ամյա երիտասարդի տան դիմաց իր և ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում, այդ տանն են մոտեցել նույն գյուղի մի խումբ բնակիչներ և չենթարկվելով օրինական պահանջներին, քաշքշել են իրենց, ձեռքերին եղած մահակներով կոտրել են տան պատուհանները, ապա բենզինով տարաներ նետելով տան մեջ՝

հրկիզել են այն և հեռացել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը, նույն օրը կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ տունը մասամբ հրկիզվել է, որի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում
հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դալար գյուղի սպանված բնակչի հորեղբայրն ու հորեղբոր որդին ձերբակալվել են և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տուժածի մյուս հորեղբոր նկատմամբ որպես խափանման
միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

2021թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Դալար գյուղի սպանված բնակչի եղբայրը և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին