Ներքին 2 տարի առաջ - 23:11 04-03-2024

Էսօր-վաղը տան վարձի տալու օրն է, տան տերը գալու ա, ասի՝ որ տան վարձը չես տալիս, տնից դուրս արի. արցախցի

«Կառավարության նոր առաջարկը ոչ ոքի ձեռնտու չէ, որովհետեւ չափահաս անձին 3 մլն են տալիս, մարդ կա՝ 1 հոգի ա, ոնց 3 միլիոնով տուն առնի։ Շատ սխալ որոշում են կայացրել, դրա համար էլ մենք էսպես ենք մեր ձայնը բարձրացնում, որ տենանք, թե մեր վերջը ինչ ա լինելու»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից բռնի տեղահանված Անահիտ Հակոբջանյանը։

Արցախցի կնոջ խոսքով՝ մարդ 3 միլիոնով չի կարողանում նույնիսկ գարաժ առնել։

«Մենք դեմ ենք էդ որոշմանը, և միգուցե կառավարությունը այլ ծրագիր առաջարկի, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել։ Էս հարցը պիտի լուծվի, թող նորմալ որոշում կայացնեն»,-շարունակում է արցախցի կինը։

Արցախցիները նաև մեկ այլ բողոք ունեն, աջակցության ծրագրերից շատերը դեռեւս չեն օգտվել։

«Մամաս առաջին կարգի հաշմանդամ է. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների գումարը չի ստացել։ Էսօր-վաղը տան վարձի տալու օրն է, տան տերը գալու ա ասի՝ որ տան վարձը չես տալիս, տնից դուրս արի։ Էս ա մեր ապրելու վիճակը, ահավոր վիճակ է։ Իրենք իրենց համար որոշում են, չեն ասում, թե մարդը ոնց գնա 3 միլիոնով տուն առնի»,-ասում է Անահիտ Հակոբջանյանը։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է լսել արցախցիների խնդիրները, նրանց բողոքները և վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու, էդպիսի մարդ չի լինելու, որ դրսում մնա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին