Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:13 13-06-2022

Դե արի՛, ընկե՜ր Իշխան, տակից դո՛ւրս արի

Սերժ Սարգսյանը երեկ «պատահմամբ» Իշխան Սաղաթելյանին հռչակեց ընդդիմության առաջնորդ։ Կարելի է ասել՝ համարյա լեզվից թռած խոսք էր։ Ու ամբողջ ֆեյսբուքը թնդաց նրա այս մի խոսքից։ Իրականում երրորդ նախագահը և՛ ճիշտ է ասել, և՛ մի փոքր էլ հատուկ է ասել՝ շոշափելու հանրության տրամադրութունները։ Ճիշտը այն է, որ ընդդիմության առաջնորդն այսօր այս իրավիճակում իսկապես Իշխան Սաղաթելյանն է․ չէ՞ որ նա է այդպես ցանկացել։ Նա է մեգաֆոնը իր ձեռքը վերցրել և առաջնորդում ընդդիմադիր շարժումը, հետևաբար առաջնորդ չէ, բա ի՞նչ է։

Ճիշտ է, սկզբում առաջնորդը թվում էր, թե Վանեցյանն էր, որը եկավ ու առաջինը նստեց հրապարակում՝ սկսելով նստացույց անել։ Հետո Իշխան Սաղաթելյանը հայտնվեց ու ասաց՝ դու նստիր, ես կքայլեմ ու մարդկանց կառաջնորդեմ դեպի «փրկություն»։ Ու մինչև հիմա դեռ քայլում է ու փրկում։ Վանեցյանն այլևս չի երևում հրապարակում, հանրապետականներն իրենց վրաններում են «ծվարել» ու ոչինչ չեն ձեռնարկում, իսկ Իշխան Սաղաթելյանն ամեն օր հայտարարում է, որ Նիկոլը շուտով հեռանալու է։

Հիմա այս իրավիճակում Սերժ Սարգսյանը շատ պարզ մի բան ասաց՝ ընդդիմության առաջնորդը Իշխան Սաղաթելյանն է կամ, ինչպես դաշնակցականներն են ասում, ընկեր Իշխանն է, թող նա էլ հայտարարի, թե ինչ ու ոնց են անելու։ Այսինքն՝ թող ընկեր Իշխանը իր եփած բորշչի տակից դուրս գա։ Սրանով Սերժ Սարգսյանը, ըստ էության, մաքրեց թե՛ իրենց, թե՛ Վանեցյանին, թե՛ մյուս հավանական «փրկիչներին»՝ ամբողջ բեռն ու պատասխանատվությւոնը թողնելով ընկեր Իշխանի ուսերին։ Հիմա գնդակը ընդդիմության առաջնորդ հռչակված Իշխան Սաղաթելյանի ձեռքում է, մնում է՝ ինքնագոլ չխփի։ Իսկ ֆեյսբուքում թող շարունակեն քննարկել Սերժ Սարգսյանի «միամիտ» ասված մտքերն ու շոտլանդացիների «յուբկաները»։ Երևի Նիկոլը դրանից պիտի իրերը հավաքի ու հեռանա, եթե Իշխան Սաղաթելյանի ասելով չհեռանա, իհարկե։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին