Ներքին 5 տարի առաջ - 23:10 16-10-2021

Մահացել է Վանո Սիրադեղյանը

Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:

Մահվան պատճառների, ինչպես նաև հուղարկավորության վայրի և ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում։

Վանո Սմբատի Սիրադեղյանը (նոյեմբերի 13, 1946, Կոթի, Նոյեմբերյանի շրջան,) ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ էր։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը մի շարք գրքերի հեղինակ է․

Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983, 105 էջ։ Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987, 224 էջ։ Շատ չհամարվի, Երևան, 1993, 64 էջ։ Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000, 308 էջ։ Գյադաների ժամանակը, Երևան, 2005, 224 էջ։ Երկիր Ցպահանջ, Երևան, 2011, 224 էջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին