Ներքին 5 տարի առաջ - 23:19 16-10-2021

Ուզում եմ մի գրառումով կիսվել, որն արել եմ ուղիղ 4 տարի առաջ․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ մի գրառումով կիսվել, որն արել եմ ուղիղ 4 տարի առաջ՝ 2018թ. հեղափոխությունից մոտ կես տարի առաջ, որպեսզի ցույց տամ, որ գիտությունը ու հատկապես կյանքեր փրկող գիտությունը քաղաքականությունից դուրս է և պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունը կասկածի տակ դնող կոչերով քաղաքական դիվիդենտներ շահելը պարզապես անթույլատրելի է. այլ բառեր չեմ ուզում օգտագործել։

Իսկ գրառումը նրա մասին է, որ երբ տասնյակ տարիներ առաջ չկային պատվաստանյութեր տարատեսակ վարակիչ մահացու հիվանդությունների դեմ, հազարավոր երեխաներ և մեծահասակներ էին զոհվում և հաշմանդամ դառնում։

Սա ասում եմ նաև ի պատասխան այն հարցի, թե ինչպես էինք մենք ապրում, երբ չկային կյանք փրկող պատվաստանյութերը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին