Ներքին 5 տարի առաջ - 22:40 13-10-2021

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը Երևանում

Հոկտեմբերի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալում է Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը:

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ նրանց հետ օգնելու Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին:

Համագործակցության մասնակիցները հանդիպեցին 2021 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Արցախի հակամարտության արդյունքում վիրավորների խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակներում: Համաժողովը կշարունակվի նաև 14-ին և 15-ին։

Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները կփոխանակեն փորձը և կսահմանեն Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները:

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցների /Assistance publique - Hôpitaux de Paris (AP -HP) կողմից՝ Լիոնի համալսարանական հիվանդանոցների, Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի մասնակցությամբ, և գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո, այն կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵՊԲՀ աջակցությամբ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել