Ներքին 5 տարի առաջ - 23:39 13-10-2021

Ո՞ւմ կենսաթոշակն է ավելանալու հունվարի 1-ից

Կառավարությունը հպարտորեն հայտարարում է, որ 2022-ի հունվարի 1-ից բարձրացվելու են կենսաթոշակները: Այս ավետիսը կառավարության կողմից ներկայացվում է իբրև մեծագույն աշխատանք, որը կատարվել է իրենց կողմից՝ բյուջեի սուղ միջոցները խնայելու արդյունքում և միտված է տատիկ-պապիկների ապացուցելու, որ ապագա, ամեն դեպքում, կա:

Մինչ տատիկ-պապիկները հավատացել էին, որ ապագան ի վերջո եկել է նաև իրենց դուռը, պարզ դարձավ, որ գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հետ: Իսկ մանիպուլյացիան կայանում է նրանում, թե ինչպես է կառավարության կողմից ներկայացվում կենսաթոշակների բարձրացման լուրը: Բանն այն է, որ այդ բարձրացումը վերաբերվում է ոչ բոլորին, միայն նրանց, ով ընդհանրապես չի աշխատել, այսինքն՝ փաստացի այս երկրի համար ոչինչ չունի արած: Արդյունքում` ունենք պատկեր, երբ 2 հազար 100 դրամով ավելի թոշակ ստացողների թիվը բավականին քիչ է՝ մոտ 12-15 հազար շահառու կա, մինչդեռ Հայաստանում կա ավելի քան 460 հազար կենսաթոշակառու։ Ստացվում է կառավարությունը 12-15 հազար մարդու թոշակ է բարձրացնելու, այն էլ նրանցը, ովքեր, ըստ էության, պարապության են մատնված եղել, սակայն փիառն ու աղմուկը՝ 460 հազարի է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել