Ներքին 4 տարի առաջ - 12:51 25-11-2021

Միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափն է ավելանալու. Փաշինյան

Կառավարությունն ունի քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափն է ավելանալու: Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

«Երբ Կառավարությունը հաջորդ անգամ ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը բարձրացնելու որոշում կայացնի, ունենք քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների դրույքաչափն է ավելանալու: Սա շատ կարևոր ուղերձ է: Օրինակ` 2019 թվականին մենք ուսուցիչների աշխատավարձը բարձրացրեցինք, բայց նաև կային ուսուցիչներ, որ շատ արդարացի բողոքում էին: Ասում էին «նայեք մեր աշակերտների արդյունքները, թե ինչ հաջողություններ ունեն, փաստորեն նույն կերպ մեր աշխատավարձը պետք է բարձրանա, ինչքան որ բարձրանում են ուսուցիչների, որոնց աշակերտները նման արդյունքներ չունեն»: Այսինքն` ներքին համակարգը կսկսի գործել: Հաջորդ անգամ, երբ անդրադառնանք, որ ուսուցիչների աշխատավարձի բազային դրույքաչափն ավելանում է, դա կվերաբերի միայն կամավոր ատեստավորում ստացած ուսուցիչներին»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, թե մնացած ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրանալու:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել