Արտաքին 4 տարի առաջ - 12:32 13-10-2021

Նյու Յորքում վրացի գաղթականների մասին ֆիլմը կներկայացվի «Օսկար» մրցանակի

Վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիի «Բրայթոն 4» ֆիլմը Վրաստանի կողմից «Օսկարի» կառաջադրվի «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ​​ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հաղորդում է Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը:

Թբիլիսիում թեկնածու-ֆիլմի ընտրությունը տևել է ավելի քան մեկ ամիս: Հատուկ հանձնաժողովը դիտարկել է նաև ռեժիսոր Ալեքսանդր Կոբերիձեի «Ինչ ենք տեսնում, երբ նայում ենք երկնքին» և Նինո Բասիլիայի «Անձ թիվ 2» ֆիլմերը, իսկ վերջնական ընտրությունը կատարվել է փակ ցուցադրությունից հետո, որը տեղի է ունեցել Վրաստանի ազգային արխիվի կինոթատրոնում, հոկտեմբերի 12-ին:

«Բրայթոն 4» դրաման Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Մոնակոյի և ԱՄՆ-ի համատեղ արտադրությունն է: Ֆիլմի սյուժեն որդու և հոր բարդ հարաբերությունների մասին է: Որդին Վրաստանից արտագաղթել է Միացյալ Նահանգներ, պարբերաբար խոսում է հոր հետ և ասում, որ բարեհաջող հաստատվել է Բրուքլինի Բրայթոն-բիչում և սովորում է բժիշկ դառնալու համար: Երբ հայրը, կասկածելով, որ ինչ -որ բան այն չէ, գալիս է որդու մոտ, տեսնում է, որ որդու կյանքի պայմաններն ամենևին նման չեն նրա «ամերիկյան երազանքին»: Որդին աղքատության մեջ է և ստիպված բեռնակիր է աշխատում տեղի մաֆիային թղթախաղում պարտված գումարը վճարելու համար:

Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է վրացական ըմբշամարտի լեգենդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն և ազատ ոճի աշխարհի հնգակի չեմպիոն 74-ամյա Լևան Թեդիաշվիլին:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի