Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 17:25 24-09-2024

Բոմժի տպավորություն են թողնում. քաղաքացիները՝ Նյու Յորքում Փաշինյանի և կնոջ՝ հեծանիվ քշելու մասին

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Նյու Յորքում հեծանիվ է քշել, որտեղ մեկնել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու համար։

Տեսանյութը բազմաթիվ քննադատություններ է առաջացրել օգտատերերի շրջանում, ովքեր գրում էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը լուրջ գործերն ու հանդիպումները թողած շարունակում են իրենց հեծանիվ քշելու շոուն։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու կինը Նյու Յորքում հեծանիվ են քշում։

«Շատ սովորական, իրենց առօրյան այդպես է, այդպես էլ շարունակում են»,- պատասխանեց մի տղամարդ։ Մի կին էլ նշեց, որ այդտեղ ոչ մի «հանցագործություն» չի տեսնում և դրան նորմալ է վերաբերվում։

Անցորդներից մեկի խոսքով էլ վարչապետն ու կինը խայտառակում են Հայաստանը․ «Բոմժի տպավորություն են թողնում, շատ տգեղ է նայվում։ Իրենք պետք է մեր երկիրը ավելի գեղեցիկ ներկայացնեն, ոչ թե կապիկություն անեն հեծանիվներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել