Արտաքին 4 տարի առաջ - 10:17 09-10-2021

ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը

ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի Կունդուզ նահանգի շիական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրապարակման մեջ նշվում է, որ պայթյունն իրականացրել է բազմության մեջ մահապարտ ահաբեկիչը՝ պայթուցիկը գոտում:

Ականատեսը ռուսական գործակալությանը հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շատերը տուժել են: Նշվում է, որ բոլոր զոհվածներն ու վիրավորները մզկիթի ծխականներ են:

«Թալիբան» շարժման ներկայացուցչի՝ Զաբիուլլահ Մոջահիդի պնդմամբ՝ պայթյունի վայր են ժամանել հատուկջոկատայինները, կատարվում է հետաքննություն:

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը