Արտաքին 2 տարի առաջ - 10:58 01-12-2023

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ստանձնել է Երուսաղեմում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ-Քասամ բրիգադներ» խմբավորումը, ստանձնել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով խմբավորման թելեգրամյան ալիքին։

«Իզեդդին ալ-Քասամ բրիգադները ստանձնել են ամբողջ պատասխանատվությունն այն հերոսական գործողության համար, որն իրականացվել է այսօր առավոտյան օկուպացված Երուսաղեմ քաղաքի հյուսիս-արևմտյան մուտքի մոտ»,- ասված է խմբավորման թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես նշել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, հարձակումն իրականացվել է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին երեխաների և կանանց սպանություններին, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթի պղծմանն ի պատասխան:

Իսրայելական Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ Արևելյան Երուսաղեմից երկու պաղեստինցի Թել Ավիվի կողմից քաղաքի մուտքի մոտ ահաբեկչություն են իրականացրել հրազենի գործադրմամբ։ Արմատականներն ավտոմեքենայով մոտեցել են ավտոբուսի կանգառին, դուրս եկել մեքենայից ու ատրճանակից և М16 հրացանից կրակ բացել այնտեղ կանգնած մարդկանց ուղղությամբ։ Իսրայելցի զինվորականները պատասխան կրակով վերացրել են ահաբեկիչներին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Երուսաղեմում։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է առնվազն երեք զոհի և վեց տուժածի մասին, մինչդեռ Իզեդդին ալ-Քասամ բրիգադները պնդում են, որ վիրավորում է ստացել 12 իսրայելցի։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ