Ներքին 5 տարի առաջ - 21:48 08-10-2021

Արցախի մանկապարտեզներում, դպրոցներում ջեռուցման անհրաժեշտություն կա․ Արցախի ՄԻՊ

Հաշվի առնելով տարբեր հանրային հաստատություններում, այդ թվում դպրոցներում, մանկապարտեզներում ջերմամատակարարման հետ կապված բարձրացված ահազանգերը, ՄԻՊ աշխատակազմի կողմից պարզաբանումներ են ստացվել պետական լիազոր մարմիններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախում եղանակային պայմաններով և օդի ցածր ջերմաստիճանով պայմանավորված, ինչպես նաև առկա համաճարակային ռիսկային սեզոնը հաշվի առնելով՝ մանկապարտեզներում, դպրոցներում, ինչպես նաև հանրային այլ հաստատություններում ուղղակի անհրաժեշտություն է ջեռուցման համակարգերի գործարկումը և անհրաժեշտ ջերմամատակարարման ապահովումը՝ ինչպես կրթական գործընթացի, այնպես էլ այլ կառույցների բնականոն գործունեության կազմակերպման համար՝ առանց հաշվի առնելու ջեռուցման սեզոնի համար սահմանված ժամկետները։

Հարցի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ, ով հավաստիացրել է, որ արդեն մի քանի օր է ջերմամատակարարման հարցով բոլոր ցուցումները տրված են, կազմակերպությունների պատասխանատուների համար որևէ խոչընդոտ չկա ջերմամատակարարման գործընթաց իրականացնելու հարցում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով