Ներքին 3 տարի առաջ - 09:40 11-01-2023

Խիստ ստուգումներ դպրոցներում և մանկապարտեզներում

Ինչպես հայտնի է, հունվարի 9-ից դպրոցներում սկսվել է ուսումնական պրոցեսը։ Նախակրթարաններում թեև հունվարի 3-ից էլ աշխատանքային էր, բայց հիմնականում հաճախումներ չեն եղել, և կարելի է ասել մանկապարտեզներում ևս աշխատանքային տարին մեկնարկում է հունվարի 9-ից։

Հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում սուր շնչառական վարակների տարածվածության տեմպերը, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը՝ ԿԳՄՍՆախարարությունից խիստ հրահանգ է իջեցվել ուսումնական հաստատություններին՝ առավոտյան պարտադիր ջերմաչափում իրականացնել, հիվանդ երեխաներին չթողնել հաստատություն, մեկ առ մեկ գրանցել բոլոր դեպքերը, վարել հատուկ մատյաններ, դեպքերի մասին հայտնել համաճարակաբանական կենտրոնին։

Նույն խիստ մոնիթորինգն իրականացվում է նաև մանկապարտեզներում, հիվանդ երեխաներին չեն թույլատրում հաճախել, բացականերին արձանագրում են, ինչպես նաև ֆիքսում, թե ով ինչ պատճառով չի հաճախում, այսինքն՝ հիվա՞նդ է, թե՞ կա այլ պատճառ։

Այս ուսումնասիրությունն արվում է Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը վերահսկելի դարձնելու և, այսպես ասած, «մատը պուլսին պահելու» համար, որ, եթե հանկարծ դեպքերի աճ արձանագրվի, քննարկեն ուսումնական պրոցեսը դադարեցնելու հարցը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ