Ներքին
4 րոպե առաջ
Ներքին
19 րոպե առաջ
Ուկրաինան անհրաժեշտ աջակցություն կտրամադրի Վրաստանում ձերբակալված Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նա ունի երկրի քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
«Նա մեր քաղաքացին է, մենք նրան կտրամադրենք համապատասխան աջակցություն: Այսօր առավոտյան մեր կանչով ԱԳՆ կժամանի Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը, նրա հետ ամեն ինչ կքննարկվի»,- իրավիճակը նա մեկնաբանել է «Լիգա» ուկրաինա պարբերականին: