Ներքին 5 տարի առաջ - 12:49 02-10-2021

Հայաստանում 2022 թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։ Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․ • 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն), • 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն), • 3-րդ խմբի դեպքում՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30,000 դրամ՝ սահմանված 27,000 դրամի փոխարեն։ 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 28,600 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։ Մանկուց հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի