Ներքին 4 տարի առաջ - 18:01 01-10-2021

ՀՀ ԱՆ-ի անակնկալն օրինապաշտ քաղաքացիներին. «Սինոֆարմա» չկա եւ մոտ ապագայում չի լինի

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ կամավոր-հարկադիր պատվաստում է նախաձեռնել` միեւնույն ժամանակ «անակնկալ» մատուցելով օրինապահ քաղաքացիներին:

Ինչպես արդեն հաղորդվել է, առաջնորդվելով կորոնավիրուսի տարածումը կասեցնելու բարի նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը դիմեց շատ վիճահարույց մեթոդի՝ ստիպել մարդկանց պատվաստվել կամ ամսական երկու անգամ իրենց հաշվին թեստ հանձնել: Թե ինչպես 20 հազար կամ ավել արժեցող թեստը կախարդական կերպով սկսեց մի քանի անգամ ավելի քիչ արժենալ, առանձին հարց է:Նախատեսվում էր, որ գերատեսչության նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: Սակայն «X» օրվանից բառացիորեն մեկ օր առաջ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ որոշման ընդունումը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 14-ը: Թե ինչու է գերատեսչությունում հնարավոր համարեցին նման կարեւոր «մանրամասնության» մասին հայտնել հայտարավածի նախօրեին, նույնպես առանձին հրապարակման թեմա է:

Օրինապահ քաղաքացիներն ականջալուր եղան առողջապահության նախարարության կոչերին եւԳործակալության թղթակցի` իրավիճակը պարզաբանելու փորձերը շատ տխուր պատկեր բացահայտեցին: Պատվաստանյութ իսկապես չկա: Առողջապահության նախարարությունում հայտնում են, որ պատվաստանյութը կարող է հասանելի լինել երեք շաբաթից: Հայտնի չէ, թե ինչ անել այն մարդկանց հետ, ում երկրորդ մասը պետք է ներարկվի այսօր: Առողջապահության նախարարությունում, սակայն, իրավիճակին թեթեւ եւ լավատեսորեն են նայում: Օրինակ ՝ Համաճարակաբանության բաժնի աշխատակիցը վստահեցնում է, որ տարբերություն չկա՝ պատվաստանյութը ժամանակին է ներարկվում, թե 20 օր հետո: Նրա խոսքով` ազդեցությունը չի նվազի: Այդ դեպքում ինչո՞ւ է ամսական ժամկետ սահմանված: Պաշտոնյան անտեսեց հարցը: Արդյո՞ք չկա հավանականություն, որ կրթությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը, ով զբաղեցնում է առողջապահության նախարարի պաշտոնը, վաղը չի որոշի, որ երկրորդից մեծ տարբերությամբ առաջին դեղաչափը ստացածներն ընդհանրապես պատվաստված չեն: Իսկ առաջին պատվաստումը, այսպես ասած, հաշիվ չէ՞: Գիտությանը, որը տիկին Ավանեսյանը չի ներկայացնում, սրա մասին հայտնի չէ:

Ինչպե՞ս կարող էր ընդհանրապես նման իրավիճակ ստեղծվել: Ինչպես վստահեցնում էին բժիշկներն առաջին դեղաչափը ներարկելիս, պատվաստանյութը զույգով է, երկրորդը հետաձգվում է, եւ կներարկվի պատվաստման ժամանակ տրվող փաստաթղթում նշված ամսաթվին: Պոլիկլինիկաների բժիշկներն ուսերն են թափ տալիս, նրանց մնում է միայն արձանագրել փաստը` պատվաստանյութ չկա: Անհեթեթությունը հասել է նրան, որ երկրորդ պատվաստանյութի համար դիմածներից մեկին (մի քանի տարի առաջ մարդը սրտի կաթված էր տարել) կլինիկայում հայտարարել էին` Դուք չեք աշխատում, Ձեզ պատվաստում ՊԵՏՔ ՉԷ:

Այսինքն, պատվաստանյութը անհետացել է, եւ կարելի է միայն կռահել, թե որ ուղղությամբ:

Ստացվում է, որ նախարարի կոչին հետեւող մարդկանց քաշեցին, հերթական անգամ կատեգորիաների բաժանեցին: Իհարկե, պատվաստումների արշավի մեկնարկից առաջ էլ էին մարդիկ խտրականության ենթարկվում եւ «հասարակ մահկանացուների» եւ «արտոնյալների» բաժանվեցին: Ինչ -որ տրամաբանությամբ` նախարարությունում որոշեցին, որ օրենքի առջեւ հավասար բոլորը պետք է պատվաստվեն, թեստեր անցնեն կամ աշխատանքից զրկվեն (դա վերաբերում էր նաեւ հեռավար աշխատողներին), իսկ օրենքի առջեւ ավելի հավասարներին` կառավարությանը եւ պատգամավորներին, պատվաստվել պատվաստվել պարտադիր չէ:

Հպարտ քաղաքացիների մոտ բնական հարց է ծագում. ինչո՞ւ պետք է բնակչության մի մասը պատվաստվի կամ անալիզներ հանձնի, իսկ բարձր եւ միջին մակարդակի պաշտոնյաները` ոչ:

Եվ կամ համապատասխան որոշման հեղինակները փորձել են պաշտոնյաներին պաշտպանել «պատվաստման վտանգից», կամ նրանց ընդհանրապես չեն սիրում:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը