Ներքին 4 ամիս առաջ - 14:35 15-06-2026

Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Կարեն Հովհաննիսյանը կրկին հայտնվել է հանրային քննադատության ու սկանդալի կենտրոնում։ Բաց Թեմա հաղորդման ընթացքում դերասանի արտահայտած մտքերը կանանց բաց հագնվելու և տղամարդկանց բնազդների վերաբերյալ մեծ աղմուկ են բարձրացրել, ինչին արձագանքել է հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը:

Հաղորդման ընթացքում Կարեն Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ կնոջ բաց հագնվելու դեպքում տղամարդը նրան նայում է ոչ թե ինտելեկտի, այլ հենց բաց հագնվելու համար. «Եթե կինը բաց է հագնվում, տղամարդը բնազդաբար նայում է։ Ո՞նց կարող է ինչ-որ մեկին դուր գալ, երբ իր կինը նման հագուստով է, ու ուրիշ տղամարդ նայում է իր կնոջը։ Դու այդ կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի»։

Հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հանդես է եկել բավականին կոշտ հայտարարությամբ՝ սկզբում հեգնելով դերասանի տրամաբանությունը. «Սիրելի կանայք, այսուհետ տնից դուրս գալուց առաջ հիշեք, որ ձեզ կարող են տեսնել 100-ավոր տղամարդիկ: Հաշվի առեք, որ նրանք ձեզ նայելիս կարող են տարբեր բաներ մտածել, հաշվի առեք հատ առ հատ բոլորի մտքերը և ձեր հագուստը հարմարեցրեք նրանց»:

Արուսիկը շարունակել է ծաղրական տոնով՝ նշելով, որ կանայք պետք է իրենց կյանքը հարմարեցնեն ցանկացած անառողջ մտածելակերպ ունեցողի. «Այո, կարող է նրանցից մեկը լինել հիվանդ, հետամնաց, քյարթ, չզարգացած... և ձեր կյանքը, որոշումները, արտաքինը հարմարեցրեք նրանց: Հագնվեք այնպես, որ դիմացինի ենթադրվելիք մտքերը կառավարեք: Հիշեք, ձեր ճաշակը, սրտի ուզածը և կոմֆորտը կարևոր չեն, կարևոր է այն, թե պատահական անցորդի քեֆը ինչ կտա մտածել, երբ նայի ձեզ: Կլսե՞ս, կլասսա՛վ ջան»:

Հաղորդավարուհին Կարեն Հովհաննիսյանին մեղադրել է կանանց նվաստացման և նախկինում արված այլ վտանգավոր հայտարարությունների համար:

«Իսկ եթե լուրջ, ես մարդուց էլ երեխաների հանդեպ բռնության քարոզ եմ տեսել, էլ կնատյացության հնարավոր բոլոր մակարդակները: Եվ էն, որ ինքը դեռ խոսում ա ու իրան հարթակ են տալիս, էս պատմության ամենատխուր մասն ա»,- եզրափակել է Արուսիկ Տիգրանյանը:

Հաղորդավարուհու արձագանքը վայրկյանների ընթացքում մեծ տարածում է գտել համանցանցում՝ առաջացնելով բուռն քննարկումների նոր ալիք: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան