Ներքին 4 ամիս առաջ - 13:32 15-06-2026

Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջի սթորի բաժնում քաղաքական աղմկահարույց և խիստ քննադատական հրապարակումների շարք է արել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական ու արտաքին վերջին զարգացումներին:

Նա սուր քննադատության է ենթարկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի քայլերը, անդրադարձել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին և իրավապահների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղաշարժը սահմանափակելուն:

«Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում» հաղորդավարուհին անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում գտնվելու փաստին:

«Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ, այսօր հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով Բաքվի բանտում ապօրինի պահվող մեծանուն բարերար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը Դիլիջանի «VEREV» պարանների այգու ֆոնին:

Հաղորդավարուհին շեշտել է իրավիճակի ողբերգական պարադոքսը. «Մի քաղաքում, որտեղ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կատարել է 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում Դիլիջանը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից: Ոչ մի լավություն չի մնում անպատիժ(((( իրոք որ!»:

Մեկ այլ հրապարակման մեջ, Նազենի Հովհաննիսյանն արձագանքել է լրատվամիջոցների այն տեղեկություններին, համաձայն որոնց՝ իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լքել ՀՀ տարածքը:

Դերասանուհին այս քայլը որակել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում. «Սա ոչ մի քաղաքական ուժի, ոչ մի մտածող ու ադեկվատ մարդու կողմից ՉԻ ԿԱՐՈՂ նորմալ համարվել Ոչ մի դեպքում! ապօրինությունների ու մարդու իրավունքների ոտնահարման անվերջ շղթա»: Նազենի Հովհաննիսյանի այս համարձակ և սուր քննադատական հրապարակումները մեծ ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում՝ արժանանալով ակտիվ քննարկումներին: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան