Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 21:35 01-04-2022

Մոտ ապագայում մենք կկարողանանք գեներացնել իշխանության դեմ մեծ շարժում․Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախում ստեղծված լարված իրավիճակին, դրան զուգահեռ` Նիկոլ Փաշինյանի` խաղաղության պայմանագրի մասին խոսելուն և ընդդիմության կողմից` քաղաքական գործընթաց չսկսելուն:

«Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության օրակարգից խոսելուն,նոյեմբերի 9-ից հետո իշխանության կողմից շրջանառվում էր այն թեզը, որ այս իշխանությունը կատարել է շատ կարևոր որոշում,որ նոյեմբորի 9-ից հետո ամեն ինչ լավ է լինելու, լինելու է խաղաղություն, այնինչ` մենք տեսանք հակառակ պրոցեսը, տեսանք, որ Ադրբեջանը բացարձակ չի կատարում այդ կետերը, որոնք ամրագրված էին նոյեմբերի 9-ի գիշերվա չարաբաստիկ փաստաթղթով:Մենք ունենք նոր գերիներ, ունենք մի շարք գերիներ, ովքեր դեռևս վերադարձված չեն, ասեմ ավելին`Բաքվում դատվում են, ունենք իրավիճակ, երբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է`սկած Գորիս-Կապան ճանապարհահատվածից, չնայած որը մեր իշխանությունները որակեցին որպես Ադրբեջանի մաս, Սև լիճը և այլ տարածքներ փաստացի այս պահին գտնվում են Ադրբեջանի կառավարման ներքո, և, ըստ այդմ, խոսել խաղաղության պայմանագրից ուղղակի անիմաստ է»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ