Ներքին 3 տարի առաջ - 16:25 30-10-2022

ՔՊ-ի նոր խորհրդի կազմում է Արփինե Դավոյանը` Փաշինյանի իգական սեռի տարբերակը. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔՊ-ի նոր խորհրդի կազմում է Արփինե Դավոյանը
Իգական սեռի միակ ներկայացուցիչը, ով իր քաղաքական կարճ կարիերայի ընթացքում հասցրել է հայտարարել.
Սյունիքում ոչ մեկ անպատիժ չի մնա. սա հայտարարել է 2021 թվականին: Հավանաբար մի բան գիտեր: Երևի Ջերմուկի մասով էլ ասած կլինի, ուշադիր չեմ եղել:

Հայտարարել է 2021 թվականին, որ Հայաստանի լրջագույն խնդիրների անունը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է: Դե պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, քանդված պետական համակարգ դա օք էր իր համար:

2020 թվականին անձամբ դիմել է ՄԻՊ-ին, որ Նիկոլին քննադատողների նկատմամբ հետևաողական լինեն: Դե հայաստանցի-արցախցի բաժանման քարոզիչների մասով երևի նյութ բան չի տեսել, թե չէ դրա համար էր կդիմեր:

2022 թվականին Արցախի թեմայով ընդդիմության նախաձեռնած ԱԺ լսումները որակել է որպես խայտառակություն: Դե հա ինչ լսումներ, սաղ սիրուն գծած անում են: Նա կոյ չոռտ իմ էտո զդալոս:

Այս տարի նաև ևս մեկ «հերոսություն է» արել՝ լայքելով մի գրառում, որտեղ Արցախի հանձնման մեջ մեղադրում են Արցախի ժողովրդին: Դե հա էլի, հանձնենք պրծնենք սկզբունքով:

Մի խոսքով Նիկոլ Փաշինյանի իգական սեռի տարբերակնա, բայց որ Փաշինյանը հեռանա ինքը իրենց թիմի երկրորդ անձի թիմիցա լինելու, չնայած արդեն այդ մարդու թիմիցա»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց