Արտաքին 4 տարի առաջ - 23:59 27-09-2021

Հայկական ծագմամբ պրոֆեսոր Մարտին Պետցոլդը Բեռլինի խորհրդարանում պատգամավորական մանդատ է ստացել

Սեպտեմբերի 26-ին Բեռլինի պատգամավորական տան ընտրություններում Հոհենշյոնհաուզեն շրջանի ընտրատարածքից ձայների 21,3%-ով ընտրվեց մեր միության պատվավոր անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը։ Այսպիսով նա ապահովեց Քրիստոնյա Ժողովրդավարական Միություն կուսակցության կողմից իր ուղղակի պատգամավորական մանդատը դեպի Բեռլինի խորհրդարան։ Այս մասին տեղեկանում ենք aeae.eu կայքէջից։

Մարտին Պետցոլդը 2014-2017թ․թ․-ին հանդիսացել է Գերմանական Բուդեսթագի պատգամավոր։ 2017թ․-ին նշանակվել է ՀԵՄԱ պատվավոր անդամ, իսկ 2015թ․-ից առ 2021թ․-ը եղել է Գերմանահայկական Մշակութային Օրերի հովանավոր։

Շնորհավորում ենք պրոֆեսոր դոկտոր Մարտին Պետցոլդին Բեռլինի խորհրդատանը նորընտիր մանդատ ձեռք բերելու կապակցությամբ և ցանկանում նրան բեղմնավոր և արգասաբեր քաղաքական գործունեություն։

Ջերմագին բարեողջույններով՝

ՀԵՄԱ Վարչություն

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Ձեզ գուցե հետաքրքրի