Արտաքին 5 տարի առաջ - 14:50 16-09-2021

Չինաստանում ավելի քան 1 մլրդ մարդ ամբողջովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Չինաստանում ավելի քան 1 միլիարդ մարդ արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ. դա կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ 70%-ը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովին:

Հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենի խոսքով, սեպտեմբերի 15-ի դրությամբ քաղաքացիներին ընդհանուր առմամբ արել են 2,16 միլիարդ պատվաստում. սա ամբողջ աշխարհում մարդկանց արված պատվաստանյութերի դեղաչափերի մեկ երրորդն է (5,18 միլիարդ):

Ինչպես հաղորդում է գործակալությունը, այսօրվա դրությամբ Պեկինի չափահաս բնակչության ավելի քան 97%-ը ամբողջովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ:

Bloomberg-ն ընդգծում է, որ պատվաստումների տեմպերով Չինաստանն առաջ է անցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին