Արտաքին 5 տարի առաջ - 18:09 15-09-2021

Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին և որևէ սխալ չի անի. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Թուրքիայի Քոնիա քաղաքում ներկա են գտնվել իրենց ռազմաօդային ուժերի «TURAZ բազե 2021» զորավարժությունների շրջանակներում անցկացվող միջոցառմանը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությունների կարևորությանը, երկկողմ հարաբերություններին և Հայաստանից ունեցած սպասելիքներին:

Աքարը զորավարժությունների մասին խոսելիս նշել է, որ դրանք մի կողմից՝ վախ են ներշնչում իրենց թշնամիներին, մյուս կողմից՝ ոգևորում են եղբայրներին ու բարեկամներին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի դեմ յուրաքանչյուր սպառնալիք Թուրքիան ընկալում է որպես իր դեմ ուղղված սպառնալիք:

Աքարը խոսել է նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո գործարկված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեության և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին:

«Հաջողությամբ ավարտված ռազմական գործողությունից հետո հիմնված համատեղ կենտրոնում Թուրքիայի զինուժը և ռուս զինվորականները միասին ծառայություն են իրականացնում՝ հետևում են հրադադարին, միասին ջանքեր են գործադրում հրադադարը մնայուն դարձնելու համար: Միաժամանակ Թուրքիայի զինուժն իր հնարավորությունների սահմաններում ջանքեր է գործադրել և գործադրում ինքնաշեն պայթուցիկների հայտնաբերման, վնասազերծման ու ականազերծման գործում»,- նշել է նա:

Աքարի դիտարկմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ցույց է տալիս երկու երկրների միջև համագործակցության առկա մակարդակը ու սահմանում հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհային քարտեզը:

Հայաստանի վերաբերյալ Աքարը հետևյալ շեշտադրումներն է արել. «Կարևոր է, որ մեր հարգարժան նախագահի և պարոն Ալիևի կողմից Հայաստանին մեկնված խաղաղության ձեռքը, խաղաղության հասնելու համար արված առաջարկը ստանա փոխադարձ արձագանք: Թեև առ այսօր, ցավոք, որևէ պատասխան չի ստացվել, բայց կան որոշ նշույլներ: Մեր նպատակն է, որ կողմերը ապրեն խաղաղ, ապահով և բարեկեցիկ: Հույս ունենք, որ Հայաստանը կենթարկվի հրադադարին, որևէ սխալ չի անի, և տարածաշրջանում հրադադարը կդառնա մնայուն և կապահովվի կայունությունը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին