Արտաքին 5 տարի առաջ - 19:31 14-09-2021

Ստամբուլում հայկական գերեզմանատանը շինարարական աշխատանքներ են սկսվելու

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին։

Բաքըրքյոյի բնակիչների մոտ կասկած է առաջացրել այն, որ որոշման մերժումից ընդամենը երկու ամիս անց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները ձեռնպահ, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամները կողմ են քվեարկել որոշմանը՝ ըստ էության աջակցելով իրենց քաղաքական հակառակորդ ԱԶԿ-ին։ Հնարավոր է համարվում, որ ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն գումարային շահեկան գործարքի մեջ են։

Տեղեկացնենք, որ Բաքըրքյոյի հայկական գերեզմանատունը կառուցվել է 1840-ական թվականներին։ Ի թիվս այլոց՝ այնտեղ է ամփոփված է նաև Օսմանյան կայսրության արտաքին գործերի գերատեսչության հայ պաշտոնյաներից հյուպատոս Սարգիս Բալյանի աճյունը (1882-1836)։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին