Մամուլ 5 տարի առաջ - 09:13 09-09-2021

Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել, սակայն խափանման միջոցներից՝ ստորագրություն չբացակայելու մասին, գրավ, կոլեկտիվի երաշխավորություն եւ այլն, մեր քննիչ-դատախազներն ընտրում են բացառապես կալանքը։ Մանավանդ եթե խոսքն իրենց սիրելի իշխանությունների ընդդիմախոսների մասին է։

Հարգված բժշկին, գիտությունների դոկտորին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն առնվազն անմարդկային է եւ անօրինական։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ ընթացքն ապօրինությունների շղթա է, որին մասնակից են տասնյակ մարդիկ, եւ նրանք մի օր պատասխան են տալու։ Այժմ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ սրտի խնդիրներ, շաքարային ծանր դիաբետ։

Որքան պետք է մարդն ու համակարգն անբարոյական լինեն, որ նման հաշվեհարդար ծավալեն եւ խոշտանգեն մարդուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան